Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը գրում է.
«Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց Եվրամիության անդամ դառնալը նպատակ է…», հայտարարել է Հայաստանի ղեկավարը.
❗️Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱՅՍ ԹԵԶԵՐԻ
______________________________
Կարդացեք նաև
Նախ` շատ կարևոր ճշմարտություն.
Եվրամիությունը ընդհանրապես չի սկսում անդամակցության բանակցություններ այն երկրների հետ, որոնց արտահանման առնվազն 40%-ը չի ուղղվում ԵՄ շուկա։ Սա ոչ թե «քաղաքական տրամադրություն է», այլ կոշտ տնտեսական չափանիշ ` շուկայի ինտեգրման, փոխկախվածության և մատակարարման շղթաների համադրելիության համար։ Հայաստանի ներկա կառուցվածքով, մենք այդ շեմին նույնիսկ մոտ չենք (Դեպի ԵՄ անդամ երկրներ ուղղվում է ՀՀ արտահանման ընդամենը 4,7%-ը)։ Այսպիսով` խոսել ԵՄ անդամակցության մասին ` առանց արտահանման կառուցվածքային փոփոխության, պարզապես ինքնախաբեություն է։
Երկրորդ` խոսել «Միաժամանակ երկու տնտեսական միություններում մասնակցելու հնարավորության մասին»` նշանակում է անտեսել տնտեսական իրավունքի տարրական տրամաբանությունը.
Տնտեսական միությունները ենթադրում են միասնական մաքսային տարածք, առեւտրային ռեժիմ և պարտադիր միասնական նորմեր։ Երկու արմատապես տարբեր բլոկներում լինելը նույնքան անհնար է, որքան միաժամանակ երկու անձնագրով երկու բանակում ծառայելը։
Այսպիսի բան գոյություն չունի։ Վերջիվերջո պետք է ընտրություն կատարել։
❌️Կամ Հայաստանը գաղափարական մթագնումով քանդում է իր տնտեսական հիմքերը
✅️Կամ սթափ ռազմավարությամբ, շարունակում է այն ուղղությամբ, որը արդեն տվել է իրական տնտեսական արդյունք` միաժամանակ խորացնելով հարաբերությունները ԵՄ-ի և այլ երկրների հետ այնքան, որքան դա իրականում հնարավոր է` չունենալով կեղծ սպասումներ։

















































