ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը գրում է.
«Ուրեմն, մինչ Փաշինյանը և նրա թիմը զբաղված են Հայաստանում մեր հազարամյա Հայոց պատմության և Սուրբ Առաքելական եկեղեցու ոչնչացմամբ և կեղծ խաղաղության օրակարգով մարդկանց խաբելով, Բաքվում տեղի է ունեցել «Երևանի բերդ-քաղաքի ազգագրական քարտեզի» և համանուն կայքի՝ irevan-etnomap.com-ի շնորհանդեսը։
Այս նախագիծն իրականացվել է Ադրբեջանի Հանրապետության ոչ կառավարական (ՀԿ) կազմակերպություններին պետական աջակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ։
Ստորև ներկայացնում եմ կայքի ադրբեջաներեն տեքստի հայերեն թարգմանությունը.
Կարդացեք նաև
«Այս նախագիծն իրականացվել է Ադրբեջանի Հանրապետության ոչ կառավարական կազմակերպություններին պետական աջակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ։
Ադրբեջանի պատմական քաղաքներից մեկը՝ Երևանը, որպես բերդաքաղաք ձևավորվել է 16-րդ դարի սկզբին՝ ղզլբաշ-օսմանյան պատերազմների ժամանակ։ 1827 թվականի ռուսական օկուպացիայից հետո, մշտական ահաբեկչության ենթարկված Երևանը աստիճանաբար վերածվեց հայկական քաղաքի։ Այսօր Երևանի ազգագրական քարտեզի կազմումը շատ հրատապ հարց է, և ճարտարապետական ժառանգության ուսումնասիրությունը կարող է կարևոր դեր խաղալ այս գործընթացում։
Ներկայացված ուսումնասիրությունը վերլուծել և պարզաբանել է քաղաքի հին թաղամասերի անվանումները, բերդաքաղաքի հատակագծային-տարածական կառուցվածքը և այն փաստը, որ ճարտարապետական ժառանգության մեծ մասը կազմված է թուրք-իսլամական հուշարձաններից: Ուսումնասիրության հեղինակը պատրաստել է Կապույտ մզկիթի բոլոր ճակատային մասերի գրաֆիկական նկարագրությունը, որը մինչ օրս պահպանված միակ հուշարձանային հուշարձանն է, ինչպես նաև փորձել է գրաֆիկական վերականգնել ավերված Ռեջեփ Փաշա մզկիթը:
Ռաֆայել Գուլմամադլիի հետազոտությունը չափազանց արժեքավոր է, և այս աշխատանքի ավելի լայնածավալ և մանրամասն ուսումնասիրությունը կարող է զգալի ներդրում ունենալ Երևան քաղաքի ազգագրական քարտեզի պատրաստման գործում։
Ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ANAS-ի թղթակից անդամ Ջաֆար Գիյասի»:
Այլ տարբերակ չկա, այս իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ չպետք է վերարտադրվի 2026թ-ին։
Ադրբեջանական կայքի հղումը այստեղ»։


















































