Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրկին դատվելու ապօրինի» գործը

Դեկտեմբեր 13,2025 12:30

Հարություն Գրիգորյանի «Կրկին դատվելու ապօրինի գործով», օրենքով սահմանված ժամկետից շուրջ 10 օր անց, ստացա դատավոր Հայկ Պետրոսյանի կողմից կայացված խայտառակ դատավճիռը։

Շուրջ 5 տարի 8 ամիս անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ, եւս շուրջ 6 ամիս անհիմն պատիժ նշանակելով` կիրառված տնային կալանքը, գրավը եւ բացակայելու արգելքը փոխարինվել են կալանքով՝ ընդամենը նշելով, որ դա արվում է պատիժ կրելուց խուսափելու հնարավորությունը բացառելու նպատակով։

Ու սա այն պարագայում, երբ՝

  1. Հարութը դեռ 6 տարի առաջ ինքնակամ ներկայացել էր իրավապահներին։
  2. Պայմանական վաղաժամկետ ազատվել էր, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից որոշումը բեկանվելուց հետո իր ոտքով գնացել էր քրեակատարողական հիմնարկ՝ ավելի քան 7 ամիս մնացյալ պատիժը կրելու։
  3. Անազատության ընթացքում նրան երկու անգամ տրամադրվել էր արձակուրդ, եւ նա պարտաճանաչորեն վերադարձել էր քրեակատարողական հիմնարկ։
  4. Եվրոպական դատարանն արդեն գրանցել է այս գործով ներկայացված գանգատը, որը վերաբերում է ինչպես կրկին դատվելուն, այնպես էլ անհիմն երկար անձին անազատության մեջ պահելուն։
  5. Տնային կալանքի մեկ օրը հավասար է կալանքի մեկ օրվան, ինչը նշանակում է, որ Հարութին մնում էր ոչ թե խուսափել պատիժը կրելուց, այլ ընդամենը բողոքարկել ակնհայտ ապօրինի դատավճիռը եւ, վատագույն դեպքում, նշանակված այդ 6 ամիսը շարունակել անցկացնել տանը։

Կարճ ասած՝ սկզբունքայնություն չպահանջող որոշ գործերում, երբեմն արդարացման ակտերով սյուրպրիզներ շռայլող դատավորն այս գործով կայացրել է այնպիսի դատավճիռ, որով կիրառված խափանման միջոցը ոչ թե պարունակում է պատժի տարրեր, այլ ոտքից գլուխ հանդիսանում է պատիժ։

Այսուհետ՝ դասախոսություններում, որպես պատիժ կիրառված խափանման միջոցի դասական օրինակ, ուսանողներին ներկայացնելու եմ հենց այս դատավճիռը։

Ափսոս, որ վաղը Հարություն Գրիգորյանին, ինչպես ժամանակին իր եղբորը, հատուցում է տրամադրվելու ոչ թե դատավորի, այլ ՀՀ բյուջեի հաշվին։

Լևոն ՍԱՀԱԿՅԱՆ

փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
12.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031