Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է տեսել մարդը քսան տարի բողոքի»

Դեկտեմբեր 13,2025 13:00

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մասնագետներն առաջարկում են «Հարեւանային իրավունք» անվանմամբ գլխում անդրադառնալ օրենսդրական բացերին, հարեւան հասկացությանը, ներառել հատուկ սկզբունքներ` բարեխղճության, ողջամտության, հարեւանների իրավաբանական հավասարությունը պաշտպանելու համար: Ըստ իրավաբանների՝ Հայաստանում հարեւանային հարաբերությունները չեն դարձել օրենսդրության կարգավորման առարկա, դրա համար առկա են բազմաթիվ վեճեր, իրավիճակներ, որոնք արդարադատության լավագույն շահերից ելնելով պահանջում են հստակ կարգավորում:

Հարեւանային ինստիտուտի ներդրմամբ կկարգավորվի նաեւ «կանխարգելիչ հայցերը», երբ հարեւանն անբարեխիղճ է, երբ դրանով իսկ կվերականգնվեն հարեւանի խախտված իրավունքները, տուժող հարեւանն իրավունք կունենա պահանջներ ներկայացնել: Այլ կերպ ասած` նրա բողոքը ականջի հետեւ չեն գցի համատիրությունը, թաղային իշխանությունները:

Մայրաքաղաքի Գ.Նժդեհի 35/32 հասցեում է բնակվում 84-ամյա Լաուրա Մանուկյանը:

Թոշակառուն, ով քառասուն եւ ավելի տարիներ աշխատել է Հ. Պարոնյանի անվան թատրոնում, լավ վերաբերմունքի, իրեն լսելու կարիքն ունի: Տարիներ շարունակ համատիրությունը մատը մատին չի խփում, նրա խնդրից տեղյակ են Շենգավիթ համայնքի հաճախակի փոփոխվող թաղապետները, անգամ ոստիկանության համապատասխան բաժինը: Բանն այն է, որ նրա վերեւի հարեւաններն անվերջ փոխվում են, վնասներ հասցնում տարեց կնոջը, ջրում, աղմկում ու մնում անպատասխան: Նա կորցել է իր քունը, հանգիստը:

Տեսնելով, որ ընթացք չեն տալիս իր բողոքներին, նամակներին, նա գնացել էր Ազգային ժողով, խնդրելու ընդունելություն:

Նրան մոտեցած ոստիկանը հարցրել էր. «Ստեղ ինչ ես անում», ըստ տարեց կնոջ, այդ ոստիկանը իր հետեւից էր եկել: Մինչ ընդունելության մտնելը ոստիկանը ասել էր. «Ոստիկանության պետը քեզ կանչում է»:

ԱԺ-ում նրան ընդունել էր Միշա Թումասյանը. «Ասի` տղա ջան, ով է տեսել մարդը քսան տարի բողոքի»:

Նա պատմել էր իր՝ ԱԺ գալու պատճառի մասին. «Հիվանդ կին եմ, խնդրում եմ օրինական մարդ ապրի»: Ընդունելության ժամանակ հարցրել էին` ինչով է զբաղվում համատիրությունը, ոստիկանությունը: Եվ Լ. Մանուկյանը պատասխաննել էր, որ չի գործում որեւէ կառույց:

Այս անգամ այլ երկրի հարեւանը, ով   զբաղվում է առքուվաճառքով, մեկ այլ անձի էր վարձակալության տվել տունը: Լաուրա տատիկը կրկին զանգել էր համայնքապետարան, զանգել թաղային Մանվել Երեմյանին: Իր ասելով`մեկ ամիս իր զանգերը մնացել են անպատասխան:

«Ինչքան կարելի է մարդը բողոքի: Ամաչում եմ լրագրողին նեղություն տամ»,-ասում է նա:

Ազգային ժողովից դուրս գալիս նա վատացել էր, շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր բուժհիմնարկ: Նրան ստուգել էին սրտաբանը, նյարդաբանը, համաձայն տեղեկանքի` «Պացիենտը զննվել, դուրս է գրվել հիվանդանոցից, պացիենտը բերվել էր շտապօգնության միջոցով»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031