Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական քարոզիչները ցույց են տալիս միայն փաթեթավորումը, նրանք չեն խոսում փակվող աշխատատեղերի ու գործազրկության աճի մասին․ Մարիաննա Ղահրամանյան

Դեկտեմբեր 13,2025 21:39

«Մեր ձևով» համաժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին, ինչը անում է ՔՊ-ական իշխանությունը դպրոցների միավորման կամ նոր դպրոց կառուցելու անվան տակ։

ՔՊ-ական քարոզիչները չեն խոսում այդ գյուղերի բնակիչների խուլ դժգոհության մասին, ինչին ականատես էինք Սյունիքի մարզի գյուղերում` Մարզի Սալվարդ, Հացավան, Թասիկ, Արևիս։

ՔՊ-ական քարոզիչները ցույց են տալիս միայն փաթեթավորումը, նրանք չեն խոսում փակվող աշխատատեղերի ու գործազրկության աճի մասին, չեն խոսում բովանդակության մասին։

Սարսափեցնող թվեր, որոնց մասին ՔՊ-ական քարոզիչները լռում են. տարրական դպրոցի 3 երեխայից 1-ը կարդացածը չի հասկանում, 3-ից 2-ը պարզ մաթեմատիկական գործողություններ չի կարողանում անել և 10-ը երեխայից 1-ը դպրոց չի գնում։

Ֆունկցիոնալ անգրագիտության մակարդակով Հայաստանը վերջին 5-6 տարիներին «առաջատար» է նախկին խորհրդային պետությունների շարքում անգամ միջինասիական երկրների համեմատ։

Հ.Գ. Գիտենք, թե ինչու եք խառնվել իրար, ճիշտ եք արել, քիչ մնաց…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031