Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Երևանում Արցախի ներկայացուցչության նկատմամբ ոստիկանության գործողությունների վերաբերյալ

Դեկտեմբեր 13,2025 23:26

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI) հայտարարություն է տարածել՝ խորը մտահոգություն հայտնելով դեկտեմբերի 11-ին Երևանում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչության տարածքում իրականացված ոստիկանության խուզարկության կապակցությամբ։

Կազմակերպության հաղորդմամբ՝ իրավապահների գործողությունները հաջորդել են Արցախի Ազգային ժողովի կողմից գումարված նիստին, որի ընթացքում քննարկվել է Արցախի ժողովրդի՝ միջազգային իրավունքի կողմից ճանաչված իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը։

Christian Solidarity International-ը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հարգել խաղաղ հավաքների իրավունքը և զերծ մնալ իրավապահ մարմինների կիրառությունից՝ որպես քաղաքական ճնշման միջոց Արցախի ժողովրդի ինստիտուտների նկատմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031