Լրահոս
Կրոն և բարեգործություն
Օրվա լրահոսը

Այգեշատի եկեղեցում տեղադրվեց ՀՀ դրոշը, իսկ պատարագի ժամանակ չհնչեց Կաթողիկոսի անունը

Դեկտեմբեր 14,2025 12:52

Արմավիրի մարզի Այգեշատի սուրբ Գևորգ  եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «պատարագի» պատարագիչն այսօր եղել է անձամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը։ Լրատվամիջոցների ուղիղ հեռարձակումներում երեւում է, որ Այգեշատի եկեղեցում տեղադրվել է ՀՀ դրոշը, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հրահանգել օրեր առաջ։

Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը նույնպես զեղչել է պատարագը՝ չհնչեցնելով Կաթողիկոսի անունը։ Նրան օգնել է նույն թեմի քահանա տեր Մկրտիչ Մուշադյանը։ Վերջինս անցած կիրակի պատարագ էր մատուցել  Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում՝ զեղչելով Կաթողիկոսի և Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։

Նիկոլ Փաշինյանին ուղեկցողների շքախումբն այսօր փոքր է եղել՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը, ՔՊ-ական մի քանի պատգամավորներ, ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյան։

«Ես որոշել եմ ինքս անել պատարագը։ Առաջնորդը իրավունք ունի՝ որոշել եւ անել։ Բոլորը համաձայն են եղել»,- «պատարագի» ավարտից հետո լրագրողի հարցին ի պատասխան ասաց Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը։ Լրագրողի ճշտող հարցին՝ բոլորը համաձա՞յն են եղել, որ Կաթողիկոսի անունը զեղչվի, պատասխանեց՝ այո։ Վեհափառի անունի զեղչումը նա կանոնական խախտում չհամարեց։ Պնդեց՝ Նիկոլ Փաշինյանը Կաթողիկոսին հեռացնելու մասին հայտարարություն չի արել, ինքն էլ չի ստարագրել փաստաթղթի տակ, որը ենթադրում է Կաթողիկոսին հեռացնել գահից․ «Այլ բան է գրված, գնացեք՝ ուշադիր կարդացեք»։ Նաեւ ասաց՝ Գարեգին Բ-ին համարում է հայրապետ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031