Շաբաթ օրը համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես է ծխարձակելով ընթանում «Հայգեր» մակնիշի ավտոբուսը:
Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ տեխնիկական անսարքության պատճառով ավտոբուսն ունեցել է յուղի արտահոսք, ինչի պատճառող մեծ քանակի ծուխ է առաջացել:
Նշվեց նաեւ, որ շահագործման անվտանգության կանոնները խախտելու համար վարորդի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն, հայտարարվել է գրավոր նկատողություն:
Զեկուցվեց, որ ավտոբուսը գտնվել է երթուղուց դուրս եւ ուղեւորվելիս է եղել հավաքակայան:
Կարդացեք նաև
«Այնպիսի տպավորություն էր, որ դա ինքնաթիռ է, եւ տուրբիններից մեկը վառվում է»,-հեգնեց Ավինյանը
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































