Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Անդրանիկ Եղոյանն անդրադարձել է անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքներին՝ ներկայացնելով ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք առանցքային հարցեր, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղություններով հետագա համագործակցության ընդլայնման ու նոր նախաձեռնությունների իրագործման հնարավորությունները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան


















































