Արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը X-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
«Դոնբասը Պուտինի վերջնական նպատակը չէ։ Եթե նա ստանա այն, ավելին կպահանջի։
Մենք սա գիտենք պատմությունից և պետք է սովորենք պատմությունից»։
Տեսանյութում ԵՄ դիվանագիտության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանին, մասնավորապես, նշելով.
Կարդացեք նաև
«Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել։ Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար»։


















































