Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ֆեյսբուքյան գրառումը
Եկեղեցի-Պետություն փոխհարաբերությունները Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Հունաստանում։ Իրավիճակը Հայաստանում։
Եկեղեցի-Պետություն փոխհարաբերությունները Եւրոպական այլեւայլ երկրներում ձեւավորվել են պատմական, մշակութային ու գաղափարական տարբեր ուղիներով։ Հակառակ Եվրոպայում մարդու իրավունքների եւ կրոնական ազատության ընդհանուր չափորոշիչների առկայությանը (Մարդու իրավունքների եւրոպական կոնվենցիա), այնուհանդերձ եւրոպական առանձին պետություններ որդեգրել են կրոնի նկատմամբ իրարից բավական տարբերվող վերաբերմունք եւ Պետություն-Եկեղեցի փոխհարաբերությունների տարբեր մոդելներ։
Այս գրությամբ ցանկանում եմ համեմատական մի կարճ վերլուծություն կատարել Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Հունաստանի մոդելների միջեւ եւ վեր հանել նրանց առանձնահատկությունները, եւ վերջում համեմատել Հայաստանի հետ։
Կարդացեք նաև
Ինչո՞ւ այս երեքը։ Որովհետեւ երեքն էլ Եւրոպական Միության երկրներ են, ընդունել են «Մարդու իրավունքների եւրոպական կոնվենցիան», այնուհանդերձ կրոնի եւ Պետություն-Եկեղեցի հարաբերությունների հարցում ունեն իրարից բավական տարբերվող մոտեցումներ։ Բացի դրանից Ֆրանսիան իր պատմությամբ դիտվում է որպես կաթոլիկյան ժառանգություն ունեցող երկիր, Գերմանիան Ռեֆորմացիայի (16-րդ դ․) հայրենիքն է, իսկ Հունաստանը՝ կրում է ուղղափառության կնիքը։
1. Ընգծված աշխարհիկություն (Ֆրանսիա)
Ֆրանսիական աշխարհիկությունը ձեւավորվել է Ֆրանսիական հեղափոխության (1789) եւ կաթոլիկ եկեղեցու քաղաքական ազդեցության դեմ մղված պայքարի արդյունքում։ Այս պայքարի վերջնարդյունքում՝ 1905 թվականին, ընդունվեց «Եկեղեցու եւ Պետության բաժանման մասին» օրենքը, որը դարձավ ժամանակակից աշխարհիկության հիմնասյունը։
• Կրոնական կրթությունը տեղի է ունենում պետական դպրոցներից դուրս։
2. Համագործակցային աշխարհիկություն (Գերմանիա)
Գերմանական մոդելը ձեւավորվել է Ռեֆորմացիայի, ինչպես նաեւ Վայմարյան Հանրապետության իրավական ժառանգության ազդեցությամբ։ Գերմանիայի Սահմանադրությունը կամ հիմնական օրենքը երաշխավորում է խղճի կամ կրոնական ազատությունը եւ եկեղեցու ինքնավարությունը։
• Եկեղեցիները ղեկավարում են մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ծերանոցներ։
Հունաստանը մեծ հաշվով բյուզանդական ուղղափառության հայրենիքն է։ Ուղղափառ եկեղեցին առանցքային դեր է խաղացել հունական ազգային ինքնության ձեւաւորման եւ պահպանման հարցում, ինչպես նաեւ օսմանական տիրապետության դեմ պայքարի ընթացքում։ Այդ պատմական փորձը արտացոլված է Հունաստանի ժամանակակից սահմանադրական համակարգում։
• Պետական հանդիսություններն ու միջոցառումները հաճախ ունեն ընդգծված կրոնական ուղղվածություն։
Վերջին տարիներին, նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս առնչությամբ ընդունած որոշումներից հետո, որոշ փոփոխություններ են տեղի ունեցել՝ երաշխավորելու համար կրոնական ազատությունը։
Եւրոպական այս երեք երկրների օրինակները ցույց են տալիս, որ Եւրոպայում չկա Պետություն-Եկեղեցի հարաբերությունների միասնական մոդել։ Յուրաքանչյուր մոդել արտացոլում է տվյալ երկրի պատմական փորձը, քաղաքական մշակույթը եւ ազգային ինքնությունը։ Ժամանակակից եվրոպական իրավակարգը ձգտում է հավասարակշռել աշխարհիկության սկզբունքը կրոնական ազատության պաշտպանության հետ, սակայն այդ հավասարակշռությունը տարբեր երկրներում տարբեր ձեւերով է իրագործվում։
Ցավոք, հայերս քրիստոնեության ընդունումից առաջ եւ հետո, միշտ չէ, որ ունեցել ենք պետականություն։ Քրիստոնեության ընդունումից հետո, պետականության բացակայության պայմաններում, Եկեղեցին փաստացի փոխարինել է պետական ինստիտուտներին՝ կատարելով․
Այլ խոսքով՝ Հայ Եկեղեցին չի մնացել միայն որպես կրոնական կառույց, այլ դարձել ազգի կյանքում կարեւոր ու վճռորոշ դերակատարություն ստանձնած հաստատություն։
Այնուհանդերձ ՀՀ Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ՝
• եկեղեցին եւ պետությունը բաժանված են։
Միաժամանակ Սահմանադրությունը հատուկ դրույթով ընդգծում է․ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ պատմական առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքի, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում» (հոդված 18)։
• զինված ուժեր (հոգեւոր սպասավորություն)։
Պետությունը ճանաչում է Եկեղեցու դերը ազգային արժեքների պահպանման գործում եւ համագործակցում է նրա հետ մի շարք հանրային ոլորտներում։ Պետությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն վերապահում է որոշ ինստիտուցիոնալ արտոնություններ, որոնք նույն ծավալով չեն տարածվում այլ կրոնական կազմակերպությունների վրա։
Ըստ վերոնշյալի կարելի է ասել, որ Հայաստանում այսօր Պետություն-Եկեղեցի փոխհարաբերությունների կարգավորման իմաստով, առնվազն իրավական դաշտում, գործում է մի հիբրիդային տարբերակ, որի հիմքում ընկած է գերմանական մոդելը՝ որոշակի հունական առանձնահատկություններով։
Ըստ այդմ՝ Հայաստանը աշխարհիկ պետություն է, սակայն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ունի «բացառիկ պատմական առաքելություն» ազգի կյանքում։ Իսկ սա նշանակում է, որ կա Պետության եւ Եկեղեցու տարանջատում, բայց ոչ ամբողջական չեզոքություն։


















































