Factor. Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Էլբեյի Քերիմլին, որը գտնվում էր բանտում, դեկտեմբերի 12-ին ինքնասպան է եղել:
Կուսակցությունից Meydan TV-ին հայտնել են, որ Քերիմլին կախվել է բանտի բուժբաժանմունքում։ Ինքնասպանության պատճառը հայտնի չէ։ Համացանցում ադրբեջանցի տարբեր ակտիվիստներ, գործիչներ կասկածներ են հայտնում ինքնասպանության վերաբերյալ։ Ադրբեջանի Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Խազարի շրջանի դատախազությունը հետաքննում է մահվան հանգամանքները։
Քերիմլին ձերբակալվել էր 2023 թվականի օգոստոսին՝ Հեյդար Ալիևի արձանի վրա «Ստալին» գրելուց հետո։
«Ես այսօր այստեղ եմ, որովհետև Հեյդար Ալիևի արձանի հետևի մասում գրել եմ «Ստալին»։ Ոստիկանության բաժանմունքում ասացին. «Կա՛մ թմրանյութ, կա՛մ զենք՝ դուք պետք է ընտրեք մեկը, կա՛մ ձեզ կմեղադրեն պետական դավաճանության մեջ։ Մենք ռազմական օբյեկտների լուսանկարներ կբեռնենք ձեր հեռախոսի մեջ, կմեղադրենք ձեզ Հայաստանին և Իրանին ռազմական գաղտնիքներ փոխանցելու մեջ»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































