Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը

Դեկտեմբեր 15,2025 14:42

Ucom-ի և Armflix-ի համատեղ արտադրությամբ ստեղծված նոր բազմասերիանոց «13 վայրկյան» ֆիլմի փակ ցուցադրությունը տեղի ունեցավ «Կինոպարկ»-ում։ Նոյեմբերի 18-ից ֆիլմը հասանելի է Uplay հարթակի բաժանորդների համար։

«13 Վայրկյան»-ը միախառնում է դետեկտիվ և կատակերգական ժանրերը՝ ներկայացնելով դինամիկ ու հետաքրքրաշարժ պատմություն։ Սերիալը ներառում է 16 մաս, գլխավոր դերերում հանդես են գալիս սիրված դերասաններ Մկրտիչ Արզումանյանը և Լիանա Վանոյանը։

Պատմության կենտրոնում քննիչ Մոնիկան և նախկին սպա Մայիսն են, որոնք փորձում են բացահայտել քաղաքի խոշոր հանցախմբերից մեկի կազմակերպած հանցագործությունը՝ անցնելով իրադարձություններով լի և հաճախ ծիծաղաշարժ իրավիճակներով։

«Մենք կարևորում ենք մեր բաժանորդներին ժամանակակից և բարձրորակ բովանդակություն ներկայացնելը և շարունակելու ենք ընդլայնել Uplay հարթակի հնարավորությունները։ Ուրախ ենք, որ այս ֆիլմը հասանելի է Uplay-ում և մեր բաժանորդները հնարավորություն ունեն վայելելու հետաքրքիր պատմություններ և ժամանցի նման փորձառություն ունենալ», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ֆիլմի ստեղծագործական կազմում են․ Գլխավոր պրոդյուսեր՝ Ռոբերտ Օղլախչյանը, Գեղարվեստական ղեկավար և պրոդյուսեր՝ Սերգեյ Հայրապետյանը, ռեժիսոր՝ Հովհաննես Ղազարյանը, սցենարիստ՝ Նարեկ Ավագյանը։

Ցուցադրությանը ներկա էին հայտնի դերասաններ, մեդիայի ներկայացուցիչներ, բովանդակության ստեղծողներ և հյուրեր։ Դիտումից առաջ նրանք հնարավորություն ունեցան հանդիպելու դերասանական կազմի հետ, շփվելու ստեղծագործական թիմի հետ և դիտելու առաջին երկու սերիաները։

Ֆիլմի հաջորդ մասերը հասանելի են Uplay.am հարթակում, որտեղ ներկայացված են նաև հեռուստաալիքներ, ֆիլմեր, սերիալներ և նախագծեր՝ տարբեր ժանրերի սիրահարների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031