Խիստ մտահոգիչ և անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խախտելով մեր Սուրբ Եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր և օծյալ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ, ով մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի և արցախահայության խնդիրները՝ հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային բարձր հարթակներում։
Մեզ համար անընդունելի է նաև այն, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որը կոչված է պաշտպանելու իրեն հանձնված սրբություններն ու հավատավոր ժողովրդին, այդ կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում։ Նա, մասնավորապես, հարգանքի ու պատվի է արժանացնում Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով թշնամուն հանձնելու քաղաքական որոշման թիվ մեկ պատասխանատուին՝ փաստացիորեն միանալով վերջինիս հակաեկեղեցական սրբապիղծ արշավին։
Նման քայլը թե՛ իր բովանդակությամբ, թե՛ իրականացման ձևով մեր բոլորի կողմից ընկալվեց ոչ միայն խոնարհում Նիկոլ Փաշինյանի առջև, այլ նաև վերջինիս քայլերի ուղղակի արդարացում, ինչն, իհարկե, առաջացրեց Արցախի մեր ժողովրդի արդարացի զայրույթն ու վստահության կորուստը տվյալ հոգևոր առաջնորդի նկատմամբ։
Կարդացեք նաև
Առանձնապես ցավալի է, որ մեր հավատավոր ժողովրդի բազում դիմումներին ի պատասխան՝ նա մինչ օրս ոչ միայն չի զղջացել և ներողություն չի հայտնել արցախահայությանը, այլ նույնիսկ խուսափում է սեփական հայրենակիցների ու հավատավոր հոտի հետ հանդիպումներից, չի պատասխանում հեռախոսազանգերին, ցուցաբերում է բացահայտ անհարգալից վերաբերմունք իրեն հանձնված համայնքի նկատմամբ։
Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը, քանզի ներկայիս առաջնորդը լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը, և իր իսկ բռնած ճանապարհի պատճառով այլևս չունի որևէ բարոյական հիմք՝ շարունակելու առաջնորդել դավաճանված Արցախի հայոց թեմը։
Խնդրում ենք Ձերդ Սրբությանն ընդառաջ գալ Արցախի Ձեր հոգևոր զավակների խնդրանքին և մեր ձայնը լսել որպես հավատավոր ժողովրդի իրական զգացմունքների արտահայտություն։
Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`
իրավապաշտպան, փաստաբան
• «Արցախի մուայթայի ֆեդերացիա» ՀԿ
Ռուբեն Մելիքյան — Արցախի 2-րդ Մարդու իրավունքների պաշտպան


















































