Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Միքայել սրբազանի գործի քննությունը։ Միքայել Սրբազանի պաշտպանները եւ դատախազը Վերաքննիչ քրեական դատարան միաժամանակ ներկայացրել են բողոքներ, որոնք դատարանը վարույթ է ընդունել: Նիստին մասնակցելու համար դատարան են եկել նաեւ հոգեւորականները։
«Քրիստոնեական եկեղեցին 2000-ամյա եկեղեցի է, եւ դրա անբաժանելի մասն է Հայ Առաքելական եկեղեցին, որը նույնպես 2000-ամյա եկեղեցի է։ Այս ամբողջ 2000 տարվա ընթացքում եկեղեցին միշտ իր վրա ունեցել է բախումներ եւ բոլոր տեղերից դուրս է եկել հաղթանակած։ Երբեւէ, եթե պատմության մեջ լսած լինեք, որ որեւէ անհատ, մարդ, արարած դուրս է եկել մարդկության դեմ ապստամբելու եւ հաղթել է, այստեղ կարող եք այդ հարցերը տալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Փավստոս քահանա Սարգսյանը։
Նա նշեց, որ միանշանակ եկեղեցին հաղթելու է, ուրիշ կարծիք չկա։ «Հիմա էլ եկեղեցին իր հաղթական ընթացքի մեջ է, որովհետեւ եկեղեցու գլխին Քրիստոսն է, իսկ Քրիստոսն էլ հայտարարել է՝ ես հաղթեցի աշխարհին։ Եվ մենք այդ հաղթանակի ճանապարհով ենք գնում, անձամբ ես չունեմ մտավախություն»,- հավելեց տեր Փավստոս քահանա Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը Միքայել սրբազանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման։ Միքայել սրբազանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար:
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից


















































