🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի դեկտեմբերի 8-14-ը
🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.24 մ (14.12.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 15 սմ-ով։
🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի դեկտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.371 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 14-ը ներառյալ՝ 117.593 մլն.մ³:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































