Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն լռում է, եւ մենք ստիպված ենք հարցնել, թե ինչու. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ցույցը ԵՄ գրասենյակի մոտ

Դեկտեմբեր 15,2025 16:49

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միությունը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության շենքի առաջ բողոքի ցույց է իրականացնում՝ ՀՀ-ում ազատազրկված և հետապնդման ենթարկվող քաղբանտարկյալների հարցին ԵՄ ուշադրությունը սևեռելու նպատակով: Երիտասարդները, բացի հայերենից՝ նաեւ անգլերեն եւ ֆրանսերեն հնչեցրին կարեւոր ուղերձները:

«Առաջին անգամը չէ, որ այստեղ ենք, սա խոսում է այն մասին, որ խնդիրները դեռեւս լուծված չեն: ԵՄ-ն տարիներ շարունակ արձագանքել է Հայաստանում քաղաքական ճգնաժամերին, երբ դրանք համընկնում էին իրենց քաղաքական օրակարգին: Մինչեւ 2018թ. ԵՄ-ն հետեւողականորեն բարձրաձայնում էր մարդու իրավունքների, արդարադատության եւ ժողովրդավարության չափանիշների խախտումների մասին: ԵՄ-ն ժամանակին ընդգծել է քաղաքական հետապնդումների, ընտրական խախտումների, ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման անթույլատրելիությունը, ինչպես նաեւ քաղաքական երկխոսության եւ համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը:

Բայց այսօր՝ 2025թ նույն ԵՄ-ն լռում է, եւ մենք ստիպված ենք հարցնել, թե ինչու: 2018թ.-ից հետո Հայաստանում ձեւավորվել է ընտրովի արդարադատության նոր համակարգ, որտեղ քրեական հետապնդումները կիրառվում են ոչ թե օրենքի, այլ քաղաքական նպատակահարմարության հիման վրա: Այսօր Հայաստանում հալածվում են Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսներ, ազգային բարերարներ, հասարակական, քաղաքական գործիչներ, ընդդիմադիր համայնքապետեր: Մարդիկ ամիսներով եւ տարիներով պահվում են նախնական կալանքի տակ՝ զրկված են արդար դատաքննության իրավունքից եւ ենթարկվում են քաղաքական հետապնդումների: Նրանք քաղբանտարկյալներ են»,-նշեց ցուցարար երիտասարդներից մեկը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության վարչության անդամ Վարդան Գալստյանը՝ խոսելով ՄԱԿ-ի գրասենյակի առաջ անցյալ շաբաթ իրականացրած իրենց բողոքի ցույցից, ասաց, որ չի կարծում, թե իրենց նամակն ընթերցել եւ ուսումնասիրել են, որովհետեւ որեւէ արձագանք չեն ստացել: «ԱԺ-ում-ում լսումների ժամանակ ընթերցվեց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից շուրջ 70 անձանց ազատ արձակման հարցի մասին հայտարարություն: Ինչու ԵՄ-ն դա չի տեսնում»,-ասաց Վարդան Գալստյանը:

Ցույցն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031