Free Armenian Hostages. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել համաներման նախաձեռնությամբ՝ Սահմանադրության և ինքնիշխանության տարվա առթիվ:
Ըստ լրատվամիջոցների՝ համաներման նախագիծը կկիրառվի ավելի քան 20 հազար մարդու վրա, այդ թվում՝ այն անձինք, ովքեր մասնակցել են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ռազմական գործողություններին, նրանց հարազատները և խոցելի խմբերը:
Նշվում է, որ ավելի քան 5 000 դատապարտյալ կազատվի ազատազրկումից, ավելի քան 3 000-ի պատիժը կկրճատվի, իսկ մոտ 4 000-ը կազատվի պայմանական դատավճիռներից։
Մենք կոչ ենք անում հանուն արդարության և իրական խաղաղության ազատ արձակել 23 հայ պատանդներին։ Յուրաքանչյուրն արժանի է վերադառնալ տուն անվտանգ։


















































