ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը, թե իբր դեկտեմբերի 7-8-ը Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, որը հետ է մղվել ՀՀ ԶՈՒ կողմից։ Նաիրա Գևորգյանը նաև ասել է, թե իբր վերադասի կողմից տրվել է «չկրակել» հրաման.
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.
«Զինված ուժերում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ:
ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել ՀՀ շուրջ հիբրիդային սպառանալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացի մեջ:
Կարդացեք նաև
Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»:


















































