Լրահոս
Օրվա լրահոսը

«TRIPP»-ը որևէ կերպ չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից» և Իրանը կտրականապես դեմ է դրան. Ալի Աքբար Վելայաթի

Դեկտեմբեր 16,2025 12:52

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «TRIPP»-ը նույն «Զամգեզուրի միջանցքն» է, որի անունն է պարզապես փոխվել, և Իրանը դեմ է դրան։

📍«Այս նախագիծը որևէ կերպ չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից» և Իրանը կտրականապես դեմ է դրան։

📍Իրանը Զանգեզուրի միջանցքի նախագծի առաջադրման հենց սկզբից ընդդիմացել է դրան՝ սահմանների ցանկացած փոփոխությանը և իր շրջակայքում անվտանգությանը սպառնացող զարգացումներին դեմ լինելու պատճառով։

📍Այն ժամանակ, երբ Զանգեզուրի միջանցքի նախագիծը առաջ քաշվեց, Իրանն անգամ այն պայմաններում, երբ Ռուսաստանն Ուկրաինայում էր խիստ զբաղված, ՌԴ հետ, թե առանց նրա հայտնել է իր վճռական ընդդիմությունը և կանխարգելել այդ նախագծի իրագործումը։

📍Իրանը դեմ էր դրան, քանի որ այդ միջանցքը կարող էր Իրանի հյուսիսում ՆԱՏՕ-ի ներկայության հիմքեր ստեղծել և Իրանի հյուսիսի ու ՌԴ հարավի անվտանգությունը լուրջ մարտահրավերի առաջ կանգնեցնել։

📍 Թրամփի նախագիծն այդ նույն ծրագիրն է, որ միայն անունն է փոխվել և այժմ հետապնդվում է Հայաստանում ամերիկյան ընկերությունների ներկայության շրջանակներում։

📍Փորձը ցույց է տվել, որ ամերիկացիները նախ տնտեսական ծրագրերի անվան ներքո մուտք են գործում զգայուն տարածաշրջաններ, բայց հետո նրանց ներկայությունը ռազմական ու անվտանգային ասպեկտներով է ընդլայնվում։ Ցանկացած ծրագրի անվան տակ Իրանի սահմաններին ԱՄՆ ներկայությունը անվտանգային հստակ հետևանքներ ունի»,-ասել է Վելայաթին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031