Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ գալիս են` հարգանքի տուրք մատուցելու Գանձակի հայերի ջարդերի զոհերի հիշատակին

Դեկտեմբեր 16,2025 17:02

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խաչքարերի պուրակում հատկապես նոյեմբերին ու դեկտեմբերին հաճախ կարելի է տեսնել թարմ ծաղիկներ: Մարդիկ գալիս են հարգանքի տուրք մատուցելու Գանձակի հայերի ջարդերի զոհերի հիշատակին:

1988 թ-ի փետրվարի սումգայիթյան ջարդերը, չստանալով իրավական ու քաղաքական գնահատականներ, Ադրբեջանում հայատյացության հետագա ծավալման և հայ բնակչության նոր ջարդերի են հանգեցնում: Մասնավորապես, Կիրովաբադում (Գանձակում) նույն տարվա նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին հնչող հակահայկական «Մահ հայերին», «Հեռացե´ք, հայեր» կոչերին հաջորդում են հայ բնակչության ջարդերը քաղաքի հայկական թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում, ապա նաև շրջանի հայաթափումն ու այլ բնակավայրերից հայերի մեծածավալ արտագաղթը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031