Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իրավական պատմության մեջ, նույնիսկ սովետական տարիներին, նման աբսուրդային քրեաիրավական որակումներ չեն եղել. Րաֆֆի Ասլանյան

Դեկտեմբեր 16,2025 19:40 Share

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.

«Պարզվում է, որ անհայտ պաշտոնատար անձի, տվյալ դեպքում՝ «ինքնությունը չպարզված» դատավորի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով հերթական քրեական վարույթն է ուղարկվել դատարան։

Հայաստանի իրավական պատմության մեջ, նույնիսկ սովետական տարիներին, նման աբսուրդային քրեաիրավական որակումներ չեն եղել։

Սա վերջին 1-2 տարվա պրակտիկայի արատավոր երևույթ է դարձել, և լավ է, որ դեռ չկա մեղադրական դատավճիռ։ Տղերք ջա’ն, հարգե’ք ձեր մասնագիտական արժանապատվությունը, նման մեղադրանքը պարզապես անհնար է, չի’ կարող լինել կաշառք ստանալուն օժանդակողը, բայց բացակայել այն ստացող կոնկրետ պաշտոնյան, առավել ևս՝ դատավորը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031