Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մատենադարան է այցելել՝ անվտանգային և վերականգնման ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով

Դեկտեմբեր 16,2025 20:45

Մատենադարան է այցելել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանը հիմնական և ժամանակավոր ցուցադրություններին ծանոթանալուց զատ՝ ծանոթացել է նաև անվտանգային և վերականգնման ենթակառուցվածքներին, այցելել է ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիա:

Անվտանգության խորհրդի քարտուղարը մեծապես կարևորել է Մատենադարանի հավաքածուների համաքրիստոնեական նշանակությունը և կառույցի առաքելությունը այդ արժեքների միջազգայնացման գործում:

 

«Մատենադարան»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031