Վեհափառ հայրապետի հեռացման պահանջին հասնելու համար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած գործընթացի վերաբերյալ այսօր Aravot.am-ը զրուցել է քաղաքացիների հետ, հետաքրքրվել՝ ինչ են մտածում քաղաքացիները եկեղեցուն ու կաթողիկոսին վերաբերող Փաշինյանի առաջարկների ու գործողությունների մասին:
-Ակնհայտ է, որ դա հենց կաթողիկոսի անձի հետ կապ չունի, սա գնում է քայքայման, ազգային պետականության կործանման: Քանի որ եկեղեցին էլ համարվում է պետականության հիմքերից մեկը, կամաց-կամաց կքանդեն, ինչպես Արցախի դեպքում արեցին,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ մի քաղաքացի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջին ու սկսված գործընթացին:
Անդրադառնալով կիրակնօրյա պատարագներից առաջ պետական օրհներգը հնչեցնելու ու դրոշը կախելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկին՝ մեր զրուցակիցը շարունակեց. «Ամեն մի կառույց իր համապատասխան պահանջներն ունի: Եկեղեցին աղոթելու համար է, Աստծո հետո խոսելու համար է , պետական օրհներգի համար համապատասխան վայրեր կան, թող դպրոցներում ամեն օր հնչի, իրենց կառույցներում հնչի, բայց ոչ եկեղեցում»:
-Ղալաթ է արել Նիկոլ Փաշինյանը: Ո՞նց կարելի է կաթողիկոսին հեռացնել: Մենք իրեն ենք ուզում հեռացնել: Ինքը անխելք է, ինչ ասես անում է, էդ նորություն չի,- շարունակեց մեկ այլ քաղաքացի:
Կարդացեք նաև
Մանրամասները մեր տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































