Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ փաստաթուղթը Թուրքիայի կողմից տարածաշրջանում նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է՝ արդիականացված պանթյուրքիզմը. Վարուժան Գեղամյան

Դեկտեմբեր 17,2025 10:42

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Մի քանի կարևոր լուր.

◾Երեկ Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման հուշագիրը։ Դրանով կողմերը պարտավորվում են փոխադարձ օգնություն ցուցաբերել միմյանց՝ ագրեսիայի դեպքում։

◾Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը օրերս ներկայացրել է «Թյուրքական աշխարհի տեսլականը» (Türk Dünyası Vizyon Belgesi) հայեցակարգային փաստաթուղթը։ Անձամբ նախագահ Էրդողանի հովանու ներքո պատրաստված այս փաստաթուղթը Թուրքիայի կողմից տարածաշրջանում նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է, այլ բառերով՝ արդիականացված պանթյուրքիզմը։

◾Թուրքիան պայմանավորվել է Թուրքմենստանի հետ՝ Անդր-կասպյան գազատար (Trans-Caspian Pipeline) կառուցելու հարցում։ Այն նախատեսում է Ռուսաստանին ու Իրանին այլընտրանքային ուղիներով (այսինքն՝ Կովկասով) գազ մատակարարել Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, ինչին լիարժեք աջակցում են Արևմտյան գործընկերները և ինչն իր հերթին նշանակում է մեր տարածաշրջանում լարվածության նոր աճ։

◾Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորից խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ փաստացի ներկայացնելով «ադրբեջանցիների վերադարձ» ծավալապաշտությունը որպես Հայաստանի առջև դրված նոր նախապայման։

◾ The Economist պարբերականը ներկայացրել է աշխարհի այն 7 հակամարտությունները, որոնք եկող տարի՝ 2026 թ. թեժանալու են։ Դրանց շարքում է, «անսպասելիորեն», Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը (տե՛ս կից նկարը)։

Այսօրվա համար ընտրել եմ միայն այս 5 լուրը։

Ու միայն այս լուրերը կարդալով ու նույնիսկ մասնագետ չլինելով՝ հեշտությամբ կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանում հակամարտությունները սրվում են ու պատերազմի հավանականությունը բարձրանում։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը։

Ճիշտ է, կրճատում է զինծառայության ժամկետը ու հարձակվում եկեղեցիների ու հոգևորականների վրա՝ այդպիսով նպաստելով մեր թուլացմանն ու մեծացնելով պատերազմի հավանականությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031