Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը

Դեկտեմբեր 17,2025 14:04

Փաստերի ստուգման հարթակ (Fip). 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մինչև վերջերս հանրային դաշտում պարբերաբար լայն քննարկումների թեմա է դառնում հարցը՝ ինչո՞ւ չեն հրապարակվում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները։

Պաշտպանության նախարարությունից FIP.am-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում հաշվառված են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած և դատական կարգով մահացած ճանաչված զինծառայողները, ինչպես նաև կամավորագրված անձինք։

«Այս անձանց ցանկին հնարավոր է ծանոթանալ Զինապահ — զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կայքում»,- նշել են ՊՆ-ից։

«Փաստերի ստուգման հարթակը» «Զինապահ» հիմնադրամի կայքից առանձնացրել ու ստեղծել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունների բազա։

Կայքում նշված զոհերի թիվը 3246 է։ Պաշտոնապես հրապարակված զոհերի թիվը, որը ներառում է նաև քաղաքացիական անձանց՝ 3833 է։

Նկատենք՝ կայքում նշված է, որ հրապարակված են «Զինապահի» շահառու այն զոհված զինծառայողների լուսանկարները և հակիրճ պատմությունները, ում հարազատները տվել են իրենց համաձայնությունը հրապարակման համար։

 Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031