Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրում՝ մանկապարտեզների կառուցման համար. մեր ոճը սա է. Սամվել Կարապետյանի էջում տեսանյութ է հրապարակվել

Դեկտեմբեր 17,2025 16:11

5 միլիոն դոլարի ներդրում՝ հանրապետության հինգ քաղաքներում մանկապարտեզների կառուցման համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հերթական ազգանպաստ ծրագրով էր Տաշիր քաղաքում, դեռ 2017 թվականին բացվել է վաստակաշատ մանկավարժ Ամալյա Կարապետյանի անունը կրող մանկապարտեզը: Այս մասին տեսանյութ է հրապարակվել Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում: Այն վերնագրված է՝

«Կարապետյանական ոճը սա է:

Մաս 2. Ներդրում մանկապարտեզի կառուցման համար` հանուն մեր երեխաների ապագայի: Սամվել Կարապետյանը մտածում է քո մասին»:

Տեսանյութում նշվում է, որ նախքան նախադպրոցական կրթօջախ դառնալը մանկապարտեզը վթարայնության ամենաբարձր աստիճանն ուներ, սակայն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և Սամվել Կարապետյանի տրամադրած միջոցներով այն կառուցվեց և կրթության հնարավորություն տվեց երեխաներին:

«Պետք է մեր պարտքը համարենք և այս ուղղությամբ տանենք անհրաժեշտ աշխատանքներ: Մեկ բառով՝ սա կրթական համակարգի շղթայի առաջին օղակն է։ Այստեղի արդյունքները վաղը, մյուս օրն ենք զգալու, բայց պետք է հիմքերը ճիշտ դրվեն երեխայի հոգեբանության մեջ», – ասել էր Կարեն Կարապետյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031