«Իրանն այսօր». Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում է:
ՌԴ պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Կովկասին, նա հայտարարել է.
📍«Իրանը համոզված է, որ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի անվտանգությունն ու կայունությունը պետք է հենց այդ տարածաշրջանի երկրների միջոցով ապահովվի: Այդ շրջանակներում Իրանը Կովկասի համար 3+3 մեխանիզմն է առաջարկել և լրջորեն հետամուտ է դրան: Այժմ էլ պլանավորվում է այդ ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը:
📍Իրանը կտրականապես դեմ է Կովկասում ցանկացած օտար ուժի ներկայությանը, և այս դիրքորոշման մասին հայտնել ենք հարևաններին և տարածաշրջանային գործընկերներին: Իրանն ու ՌԴ-ն այս հարցում ունեն ընդհանուր դիրքորոշում: Այս տարածաշրջանից դուրս որևէ երկիր կամ ուժ չպետք է ներկայություն ունենա Կովկասում և վնաս հասցնի այս տարածաշրջանի անվտանգությանը»:


















































