Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ենք եղել Ազգային ժողովի դահլիճում, որտեղ Նիկոլ Փաշինյանը սպառնում էր Վարդան Ղուկասյանին»․ Գեղամ Մանուկյան

Դեկտեմբեր 17,2025 18:04

ՀՀ հակակոռուպցիոն դատարանին, որտեղ ընթանում էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ «կաշառքի գործով» հարուցված քրեական վարույթի դատալսումը,  մի քանի պատգամավորներ երաշխավորագիր էին հղել՝ պնդելով, որ նա պատշաճ վարքագիծ կդրսևորի ազատության մեջ գտնվելու դեպքում։ Պատգամավորներից նման երաշխավորագրեր տվել էին Գառնիկ Դանիելյանը, Մհեր Մելքոնյանը, Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանն ասաց․ «Պատվարժան  դատարան, մենք ներկայացնում ենք մի Ազգային ժողով, որի աչքի առաջ տևական ժամանակ տեղի է ունենում հանցագործություն։

Մեր աչքի առաջ է եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստատուսներ է գրել Սամվել Կարապետյանի մասին, Ազգային ժողովի դահլիճից դուրս ենք եկել, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, Սամվել Կարապետյանին տանն են, ու հիմա ինքը գտնվում է անազատության մեջ։

Մենք ենք եղել Ազգային ժողովի դահլիճում, որտեղ Նիկոլ Փաշինյանը սպառնում էր Վարդան Ղուկասյանին, ու Վարդան Ղուկասյանի դեմ տեղի ունեցավ հարձակումը։

Մհեր Մելքոնյանի հետ եղել ենք Գյումրիի քաղաքապետարանում այն պահին, երբ ամբողջ Հայաստանի ոստիկանական համակարգը լցրել էին Գյումրի։

Անկեղծորեն ասում եմ, եթե Վարդան Ղուկասյանը չցանկանար այդ պահին իրավապահներին ենթարկվեր, դժվար թե որևէ մեկը կարողանար իրեն քաղաքապետարանից հանել, որպեսզի որևէ բախում չլինի, որպեսզի ամեն ինչ լինի օրինականության շրջանակում, Վարդան Ղուկասյանը ինքնակամ ներկայացավ»։

Նա ասաց, որ գնացել է կալանավայրեր ու տեսել Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը կալանավորված մարդկանց, բոլորը խեղճուկրակ մարդիկ են՝ վարորդներ, նույնիսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներ։ Նրանց մեկուսացրել են՝ ապացուցելու, որ Վարդան Ղուկասյանը զանգվածային անկարգություններ է կազմակերպել։

Նա նշեց, որ Վարդան Ղուկասյանը քաղաքական նպատակներով է անազատության մեջ հայտնվել։

Երաշխավորագիր էր ներկայացրել նաև ճանաչված դերասան Լևոն Հարությունյանը․ նա անձամբ էր ներկայացել դատարան։

Այդուհանդերձ, դատարանը բավարարեց մեղադրողի պահանջը ու երեք ամսով երկարացրեց Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը։

Դատական նիստն ամբողջությամբ այս տեսանյութում 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031