Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի

Դեկտեմբեր 17,2025 22:44

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ սույն թվականի դեկտեմբերի 22-ից 23-ը Բաքվում տեղի է ունենալու «Ադրբեջան-Թուրքիա ներդրումային 2-րդ ֆորումը»։

Ֆորումին կմասնակցի Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի գլխավորած պատվիրակությունը։ Նշվում է, որ կկայանա նաև Բաքվի միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստ և կստորագրվեն նոր համաձայնագրեր բազմաթիվ ոլորտներում՝ առևտրի և էներգետիկայի ոլորտից մինչև կրթության ու զբոսաշրջության ոլորտ։

Ըստ Բոլաթի՝ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են տնտեսական տվյալներով պսակել «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը։ Խոսելով երկկողմ առևտրի ծավալի մասին՝ նա նշել է, որ այն հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի։ Բոլաթը նաև հայտնել է, որ փոխադարձ ներդրումների ծավալը հասել է 38 մլրդ դոլարի։ Մասնավորապես Թուրքիայի ներդրումները Ադրբեջանում կազմում են 17 մլրդ դոլար, իսկ Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում հասնում են 21 մլրդ դոլարի։

Բոլաթն անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին՝ նշել է, որ նրա բացումը բազմապատկող ազդեցություն կունենա Թյուրքական աշխարհի հետ առևտրի ծավալի վրա։ Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) հետ առևտրի ծավալը մեծացնելու ուղղությամբ։ Այն ներկա պահի դրությամբ կազմում է 29 մլրդ դոլար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից սահմանվել է նպատակ, ըստ որի՝ միջնաժամկետ հեռանկարում այդ թիվը պետք է հասցվի 60 մլրդ դոլարի։

Նա նաև հավելել է, որ թուրքական շինարարական ընկերությունները մինչ օրս Ադրբեջանում և Ղարաբաղում (Արցախ) հաջողությամբ ավարտել են 585 նախագիծ և թուրքական ընկերությունների կողմից ներդրվել են միլիարդավոր դոլարներ։

Աղբյուր՝  Ermenihaber.am/TRT AVAZ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031