Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը» հասել է ավարտին. Բաքվի ռազմական դատարանում կայացած նիստում դատախազը միջնորդել է ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի նախկին պետնախարար և գործարար Ռուբեն Վարդանյանին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական Trend-ը և Minval-ը։
Հիշեցնենք՝ Վարդանյանի ընտանիքը տարածել է հայտարարություն, որը Արցախի նախկին պետնախարարը պատրաստվում է անել Բաքվի դատարանում իր եզրափակիչ խոսքի ժամանակ։
Հայտարարության մեջ նշվում է. «Տեղի ունեցողը ես չեմ ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին և, հետևաբար, չի կարող համարվել դատաքննություն՝ դրա իրական իմաստով։
Ես ոչնչի համար չեմ զղջում։ Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար և կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։
Կարդացեք նաև
Եվս մեկ անգամ հայտարարում եմ. Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից»:


















































