Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանից այսօր Հայաստան է ուղարկվել AI-95 բենզինով լի 22 վագոն

Դեկտեմբեր 18,2025 14:03

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) Հայաստան է մատակարարել տեղական արտադրության նավթամթերքի առաջին խմբաքանակը՝ AI-95 բենզինով լի 22 վագոն: Այս մասին հայտնում է Trend-ը:

1220 տոննա AI-95 վառելիքը Ադրբեջանի երկաթուղիների բեռնատար գնացքով Բաքվի բեռնատար կայարանից ուղարկվել է Բոյուկ Քեսիկ կայարան։ Այնտեղից բեռը Վրաստանի տարածքով կտեղափոխվի Հայաստան։

Հիշեցնենք՝ ադրբեջանական նավթամթերքի արտահանման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին՝ Գաբալայում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031