Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը և Միացյալ Թագավորության վարչապետի խորհրդականը անդրադարձել են օրակարգային մի շարք կարևոր հարցերի՝ նախանշելով հետագա համագործակցության ուղիները

Դեկտեմբեր 18,2025 15:59

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը և վերահաստատել դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու փոխադարձ պատրաստակամությունը։ Արմեն Գրիգորյանն ու Ջոնաթան Փաուելն անդրադարձել են օրակարգային մի շարք կարևոր հարցերի՝ նախանշելով հետագա համագործակցության ուղիները:

Բրիտանական կողմը ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռքբերված համաձայնությունները՝ ընդգծելով, որ դրանք կարևոր քայլեր են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ: ԱԽ քարտուղարն ընդգծել է տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալիզացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների շուրջ։

ՀՀ անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031