Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա իշխանությունների բուն նպատակն է Եկեղեցու կառավարումն ամբողջովին ենթարկել իրենց, դրանով իսկ պառակտելով 2000-ամյա Եկեղեցու միասնականությունը. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Դեկտեմբեր 18,2025 17:07

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի և ծխական խորհուրդների ներկայացուցիչները  խստագույնս դատապարտում են բոլոր նրանց, ովքեր ստահոդ տեղեկություններ են վերագրում ժողովականներին:

Իշխանամերձ որոշ լրատվականներ հերթական անգամ սուտ և անհիմն տեղեկություններ են տարածում, իբր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն և կառավարել հեռակա:

Ստահոդ լուրեր տարածելու աղբյուրը 2018 թվականից առ այսօր հանդիսանում են ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները, որոնք փորձում են հակաեկեղեցական և հակապետական գործունեությունը քողարկել ապատեղեկատվություն տարածելով և մարդկանց մանիպուլացնելով: Այս տեղեկատվությունը մեկ անգամ ևս դրսևորումն է իշխանությունների հիվանդագին երևակայության:

Վեհափառ Հայրապետը, որպես Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդ, ամբողջովին տիրապետում է Եկեղեցու կյանքին առնչվող գործընթացներին:

Վեհափառ Հայրապետը, որպես ազգընտիր Կաթողիկոս, ընտրվել է Ազգային Եկեղեցական ժողովի կողմից, որի անդամները հոգևորականներ և աշխարհիկ ներկայացուցիչներ են, Վեհափառ Հայրապետն Օծյալ է:

Թիրախավորելով Եկեղեցու միասնականությունը և Վեհափառ Հայրապետին՝ Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել Եկեղեցին,  ստեղծել հակաթոռ և նշանակել իրենց կողմից «ընտրված» կաթողիկոս:

Օրվա իշխանությունների բուն նպատակն է Եկեղեցու կառավարումը, հակառակ Սահմանադրության և գործող օրենսդրության, ամբողջովին ենթարկել իրենց, դրանով իսկ պառակտելով 2000-ամյա Եկեղեցու միասնականությունը:

Իշխանությունների այս փորձերն ամբողջովին դատապարտված են ձախողման, քանզի սուտը չի կարող հաղթել Ճշմարտությանն ու Արդարությանը, որոնք միտված են Հայ ժողովրդի հավաքական ինքնության, միասնականության դեմ, Հավատքի պահապան աստվածահիմն առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցու պառակտմանը: Այս անձինք դատապարտված են ինքնակործանման, քանի որ ոչ մարդկանցից են ամաչում, և ոչ Աստծուց վախենում:

Հիշեցնում ենք, որ օրինական և առաքելաշավիղ Լուսավորչի գահին ուղիղ հաջորդությամբ այսօր բազմում է ազգընտիր օծյալ Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ ուխտադիր Վեհափառ Հայրապետը:

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031