Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր յուրաքանչյուր համերգ միշտ սպասված է մեր հանրության համար. Ժաննա Անդրեասյանը` Ռուբեն Հախվերդյանին

Դեկտեմբեր 18,2025 21:12

Հանրահայտ և սիրված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը: Այս առիթով արվեստագետին այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Շնորհավորելով Ռուբեն Հախվերդյանին հոբելյանի կապակցությամբ՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Ձեր երգերն անչափ սիրելի ու հոգեհարազատ են յուրաքանչյուր ընտանիքում՝ թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին: Ձեր յուրաքանչյուր համերգ միշտ սպասված է մեր հանրության համար»:

Նախարարն արվեստագետին մաղթել է քաջառողջություն, ստեղծագործական բեղուն գործունեություն և լեփ-լեցուն դահլիճներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործություններին և համերգային առաջիկա նախագծերին վերաբերող  հարցեր։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031