Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի միակ շոշափելի «ձեռքբերումը» պառակտումն է

Դեկտեմբեր 19,2025 10:00

Բոլոր դրամատիկ պահերին ես մտածում եմ` ո՞րն է ամենավատ սցենարը, այս պատմության ամենավատ ելքը, ի՞նչ կարող են անել Հայաստանի եւ Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարող մութ ուժերը, որոնց գլխավոր ներկայացուցիչն այստեղ Նիկոլ Փաշինյանն է: Պարզ է, որ Վեհափառը հրաժարական չի տա՝ դա նրա կողմից, մեղմ ասած, կլիներ ծայրահեղ անպատասխանատու քայլ:

Կաթողիկոսին կարող են ազատազրկել՝ ինչ-որ մեղադրանք մոգոնելով: Այդ դեպքում նա կշարունակի մնալ կաթողիկոս:

Փաշինյանի սպասավորները կարող են նաեւ կաթողիկոսին սպանել՝ նրանց բոլշեւիկյան հոգեհայրերն այդպես են վարվել Խորեն առաջին Մուրադբեկյանի հետ 1938 թվականին Էջմիածնում: Այդ ողբերգական ելքը, սակայն, ներկա իշխանություններին ոչինչ չի տա՝ ավելի մեծ քանակով մարդկանց կտրամադրի իրենց դեմ: Առանց այդ էլ ներկայիս վարչապետի անունը, մասնավորապես, իր այս անպատկառ սադրանքների համար սեւ տառերով է գրվելու հայոց պատմության մեջ: Իսկ 10 տիրադավների անունները, ավելի վատ՝ կդառնան ամենավերջին ստորության խորհրդանիշ: Որովհետեւ դեռ հարց է, թե ո՞վ է ավելի մեծ հրեշ՝ նա, ով ստորացնո՞ւմ է, թե՞ նա, ով պատրաստ է ստորանալ: Հիշո՞ւմ եք ֆրանսիական «Խաղալիք» ֆիլմը:

Միակ շոշափելի արդյունքը, որին հասել է Փաշինյանը, դա հայաստանյան հասարակության քիչ է ասել՝ պառակտումն է, բզկտվածությունը: Այդ վիճակն, իհարկե, ձեռնտու է իշխանություններին՝ ընտրություններից առաջ:

Նիկոլականները կարծում են, որ «ժողովուրդը» ցանկանում է Վեհափառի հրաժարականը, հականիկոլականները պնդում են, որ «ժողովուրդը» դա չի ցանկանում, եւ այդ երկու մեծ խմբերից յուրաքանչյուրը հակառակ խմբին «ժողովուրդ» չի համարում: Ընդ որում, այդ խմբերի ներկայացուցիչները վստահ են, որ իրենք մեծամասնության մեջ են, իսկ «հակառակորդները»՝ փոքրամասնության:

Ես, ինչպես քանիցս ասել եմ, խուսափում եմ «ժողովուրդ» բառից, բայց կարծում եմ, որ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն իրենց դիրքորոշումն ունենալ: «Ո՞վ է ճիշտ» հարցին կա միայն մեկ պատասխան՝ օրենքները՝ եկեղեցական եւ պետական: Ո՞վ է ընտրում կաթողիկոսին, ո՞վ կարող է նրան պաշտոնանկ անել, արդյո՞ք այդ հարցերով զբաղվելու որեւէ իրավասություն ունի վարչապետը:

Կարծում եմ, ցանկացած գրագետ քաղաքացի այդ հարցերի պատասխանը գիտի:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Aha says:

    Good points as usual. Here are a few points worth taking into account:

    – If a foreign intelligence service wanted to make Armenia weaker, would take take steps similar/identical to what this Premier is now doing, by dividing the nation and instigating internal conflict?

    – Does this remind you of the March 1, 2008 events when Nikol was again the protagonist who instigated the violence (remember the videos where he is encouragng, guiding, instructing the protestors to use violence against police)?

    – A good article summarizing the anticonstitutionality of the Premier’s demands for the Catholicos resignation can be read here:

    https://mirrorspectator.com/2025/11/13/government-attacks-on-armenian-church-are-unconstitutional/

    Read also the long comments below the article to see the diverging points on this matter in the diaspora, with a majority clearly leaning against the Premier. Hoping that his time, the Premier will not get the bloodshed that he wishes for.

  2. Thank you, Aha for the reference.
    Ըստ սահմանման, արտաքին ուժերի հիբրիդային հարձակման ստրատեգիական գործիքներից մեկը պառակտումն է: Սլաքը ուղղվում է նիկոլ-պառակտիչի վրա, որպես արտաքին ուժերի գործակալ: Աբսուրդը նրանում է, որ նիկոլը հարձակումներ է վարում իր տնորինած երկրում, իր ժողովրդի շահերին դեմ: Այս հանձնարարականով եկավ վարչապետելու, նույն մտայնությամբ շարունակում է վարչապետել: Սա դարձնում է իրեն double-դավաճան:

    Զգուշացում` զուգահեռներ.
    2018-ին նա չհրապարակեց իր արշավանքի պայթուցիկ ‘ամեն ինչում ղարաբաղցիներն են մեղավոր’ ռեսուրսը` ատելությունը դեպի ղարաբաղցիները դարձել էր «նորաձև»: 2026-ին ընդարաջ նա չի հրապարակում, շրջանցում է ազգային շահ գաղափարը` արդեն գիտենք, որ ‘ազգային’ բառը իր համար պակաս ատելի չէ քան ‘ղարաբաղցի’: Ես այսօր խոսում եմ սրա մասին, որ էլի ուշ չլինի, թե «ո՞վ կմտածեր» …

    ՀԱԵ-ՀՀ երեկվա ճակատամարտից թթվածին հավաքեցինք, ‘մի քիչ արև պաղ ջրի մեջ’: Լավ բան եղավ:
    Բայց չհիպնոսվենք այս ոլորտում մեր հաղթանակով` այն անխուսափելի է, և նիկոլականները դա գիտեն (շռայլություն կլիներ ասել «գիտակցում են»): Կար ժամանակ երբ Ռուբիկի խորանարդը արգելվեց գիտինստիտուտներում, որովհետև կլանում էր գիտնականի մտային էներգիան…

    Մինչդեռ, ‘մանրից’, ‘под шумок’, նիկոլը շարունակում է հավաքագրել (recruit) ապազգայինների շարքերը, օգտագործելով պետական ռեսուրսը` հանդիպումներ տարբեր վարչական շրջաններում մի խումբ երիտասարդների հետ` ուսանողներ և աշակերտներ, որի ընթացքում ներկայացնում է նոր Հայաստանի գաղափարախոսությունը:
    Տակտիկան. գիտի, որ երտասարդը ոգևորվում է ‘նոր’ բառով, համարձակությամբ ընդունում է մարտահրավեր… Չի ճանաչում դեռ ազնիվ մարդուն ու ստահակին: Կարող է նաև մոռացած լինի, որ 2018-ի հեղաշրջումն, Երևանի փողոցներում ավարտեցին իրենց նման ուսանողներ և աշակերտներ` երգելով, պարելով, խորոված անելով… 2020-ի 44-օրյաի նահատակները հիմնականում 18-21 տարեկաններն էին: նիկոլը triple-դավաճան է` նա հայ երիտասարդներին fake, անմշակ գաղափարներ է շպրտում, զուտ իր (անձամբ իր) վերարտադրվելու համար:
    Լավ քանի անգամ պիտի տեղի ունենա նույն աղետը, որ հայը ասի «Այլևս երբեք:»
    Եվ չկա մեկն որ մերժի նիկոլի շփվելը երեխաների հետ, ասի. «Հեռու մեր երեխաներից:» Ո՞ւր են նայում հայ մայրերը:
    Արգելել է պետք նիկոլին շփվել հայ երիտասարդների հետ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031