Լրահոս
Օրվա լրահոսը

Մի փորձեք միայն բառերով դաստիարակել ձեր աշակերտներին կամ երեխաներին։ Նրանք ամենակարևոր դասերը կսովորեն ոչ թե ձեր խոսքերից, այլ ձեր գործերից. Հովհաննես աբեղա Թորգոմյան

Դեկտեմբեր 19,2025 12:19

Չգիտեմ ով, որտեղ, բայց ինչ-որ մեկը ասել է. «Մի շտապեք ձեր զավակներին դաստիարակելու գործում, միևնույն է նրանք սովորելու են այն, ինչ ձեզանից տեսնելու են»:

Հիմա խոսքս ուղղում եմ բոլոր այն դպրոցի տնօրեններին և ուսուցիչներին, որոնք մասնակցեցին տիրադավների սրբապղծության շքերթին.
Մի փորձեք միայն բառերով դաստիարակել ձեր աշակերտներին կամ երեխաներին։ Նրանք ամենակարևոր դասերը կսովորեն ոչ թե ձեր խոսքերից, այլ ձեր գործերից։ Եթե դուք դավաճանություն կամ սրբապղծություն ցույց տաք, նրանք էլ այդ նույն ճանապարհով կգնան։

Հիշեք՝ ձեր օրինակն է ձևավորում նրանց հոգևոր ու ազգային արժեքները։ Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը։

Դաստիարակություն նշանակում է առաջին հերթին կենդանի օրինակ, ոչ միայն ուսուցողական ծրագրեր ու կարգախոսներ։

Տ․ Հովհաննես աբեղա Թորգոմյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031