Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփեց 2025 թվականի արդյունքները

Դեկտեմբեր 19,2025 12:34

🎉 Հայաստանի շախմատի ակադեմիայում երեկ ամփոփվեցին 2025թ.-ի շախմատային արդյունքները: Միջոցառմանը ներկա էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար կազմը՝ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

🎉 Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը հատուկ մրցանակներ հանձնեց Եվրոպայի մինչև 14տ. առաջնության փոխչեմպիոն Տիգրան Համբարձումյանին և Եվրոպայի մինչև 18տ. առաջնության չեմպիոն Վահե Սուքիասյանին:

🎉 Խրախուսական մրցանակների արժանացան նաև նրանց անձնական մարզիչ, գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, ինչպես նաև մանկապատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին և նրանց մարզչին պարգևատրեց նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Աղասի Ինանցը:

Ֆեդերացիան միջոցառման ընթացքում հիշատակեց նաև հաջող խաղով աչքի ընկած մեր մյուս ներկայացուցիչների անունները՝ բոլորին մաղթելով մարզական նորանոր հաջողություններ:

ՀՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031