Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծվել է Հայաստանի աճող դերը նորարարական տեխնոլոգիական էկոհամակարգերում. քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետ

Դեկտեմբեր 19,2025 14:42

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է կլոր սեղան քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետ՝ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած վերջին զարգացումների և ՀՀ-ԱՄՆ զարգացող ռազմավարական գործընկերության վերաբերյալ կարծիքներ փոխանակելու նպատակով։ Քննարկմանը մասնակցել են շուրջ 15 ուղեղային կենտրոնների ներկայացուցիչներ։

Քննարկման մեկնարկին դեսպան Մկրտչյանը հանդես է եկել բացման խոսքով։ Հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի գրասենյակի խորհրդական Վինայ Չոլան, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Հունանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդես են եկել ամփոփ ելույթներով։
Մասնակիցները քննարկել են գագաթնաժողովից հետո ստեղծված հնարավորություններն ու մարտահրավերները, այդ թվում՝ կայուն խաղաղության առաջխաղացման, տարածաշրջանային կապերի ամրապնդման և վերջին համաձայությունները կոնկրետ համագործակցության վերածելու գործնական ուղիները։ Քննարկման ընթացքում նաև ընդգծվել է Հայաստանի աճող դերը նորարարական տեխնոլոգիական էկոհամակարգերում և վստահելի, կանոնահեն գործընկերության կարևորությունը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արժեքավոր մտքերի և կառուցողական քննարկման համար։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031