«Մի քանի անգամ խորհուրդ եմ տվել, հիմա էլ ասեմ․ խորհուրդ եմ տալիս լուրջ չվերաբերվել իշխանությունների, կառավարիչների կողմից արված հայտարարություններին»,-իր գործով դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցը վերաբերվում էր Ադրբեջանից Հայաստան ներկրվող նավթամթերքին, որի առաջին խմբաքանակն այսօր ժամանել է Հայաստան։ Իշխանական ճամբարն այն ներկայացնում է իբրեւ շուկայի դիվերսիֆիկացիա։
«Հիշո՞ւմ եք՝ 10 մլն ծառի պատմությունը, «Հաղթելու ենք»-ը․ այդպիսի տասնյակ օրինակներ կարող եմ բերել։ Դիվերսիֆիկացիան մի քիչ այլ հասկացողություն է։ Ինչ ասեմ՝ թող փորձեն»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տեսանյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































