Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանքարդյունաբերության ազդեցությունը մեր տնտեսության վրա ահռելի է, ոլորտն ունի ներուժ՝ ապահովելու երկարատեւ կայուն տնտեսական աճ»․ Վարդան Ջհանյան

Դեկտեմբեր 19,2025 19:00

«Մեր կարծիքով՝ հանքարդյունաբերության ազդեցությունը մեր տնտեսության վրա ահռելի է, թեպետ այդ առումով մեզ ընդդիմադիրներ կան, որոնք ասում են, որ կամ ազդեցությունը քիչ է, կամ նույնիսկ ասում են՝ պետք չէ հանքարդյունաբերությունը Հայաստանում։ Բայց ոլորտի ներկայացուցիչների եւ մեր գործընկերների կարծիքով՝ առանց հանքարդյունաբերության Հայաստանն ուրիշ տնտեսական «դրայվեր» գրեթե չունի»,- այսօր «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը թվերով» հետազոտության ներկայացման ժամանակ ասաց Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։

Նա նշեց, որ հանքարդյունաբերության հետ միակ համեմատելի ու ներուժ ունեցող ոլորտն էներգետիկայի ոլորտն է։ «Մենք բոլոր շատ ենք կարեւորում ներդրողների դերը Հայաստանի տնտեսության զարգացման մեջ։ Իսկ ներդրողին ի՞նչ է պետք, պետք է շահութաբերություն ապահովել։ Այդպիսի շահութաբերություն ապահովող իրական ոլորտները, որոնք պետք է նաեւ աշխատեն ու կարողանան մրցունակ լինել միջազգային շուկաներում, դա էներգետիկան ու հանքարդյունաբերությունն են»,- հավելեց նա։

Վարդան Ջհանյանի խոսքով՝ ոլորտի վերաբերյալ քննարկումները պետք է շարունակական լինեն, մասնավորապես, պետք է ուշադրության կենտրոնում պահել հանքարդյունաբերության ազդեցությունը մեր տնտեսության վրա թեման։

«Դա պետք է եւ մեր ոլորտին, եւ ընդհանրապես Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին, որովհետեւ եթե մենք հասկանանք, որ այս ոլորտն ունի այդ ներուժը՝ ապահովելու երկարատեւ կայուն տնտեսական աճ, դա նաեւ մեր ազգաբնակչությանը պետք է հետաքրքրի։ Ցանկացած տնտեսական աճ նաեւ բերում է սոցիալական հարցերի լուծմանը, մարդկանց կենսամակարդակի բարելավմանը, մեր բանակի ու անվտանգության ամրապնդմանը»,- նշեց նա։

Ջհանյանը նաեւ հավելեց, որ Հայաստանում շուրջ 400 հանքերից մետաղական հանքերն այսօր մոտ 7-ն են, բայց դրանք ոլորտի 99 տոկոս ծածկողականություն են ապահովում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Հանքարդյունաբերությունը սպանում է մեր բնությունը և շահույթը տանում երկրից դուրս․․․․ միամիտ չպետք է լինել, սա օտարեկրյա կապիտալ է ու շահույթն էլ գնում է նրանց․․․․ մեզ մնում են պոչամբարները և քաղծկեղը

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031