Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական բենզինը գնած ընկերություններից մեկը «Սիլ կապիտալի» մեջ մտնող «Մեգա Թրեյնդն» է. «Ազատություն»

Դեկտեմբեր 19,2025 20:22

«Ազատություն». «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ ադրբեջանական բենզինը գնած 2 կազմակերպություններից մեկը իրենք են, և առաջիկայում այդ բենզինը կվաճառվի ընկերությանը պատկանող «Ռան օիլ» բենզալցակայանների ցանցում: «Սիլ կոնցեռն» ընկերությունը տարիներ առաջ ձեռք է բերել «Ռան օիլ»-ը:

«Մեգա Թրեյդը» մտնում է «Սիլ Կապիտալի» մեջ, որը պատկանում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:

Ադրբեջանական բենզինի գինն այս պահին, ըստ Հայրիյանի, հստակ ասել չեն կարող: Ներմուծումից հետո կհաշվարկվի վառելիքի ինքնարժեքը, և կսահմանվի մանրածախ վաճառքի գին: Ամեն դեպքում, ըստ տնօրենի, իրենց կանխատեսումներով բենզինի գինը կնվազի:

«Մեգա Թրեյդը» գնել է շուրջ 600 տոննա ադրբեջանական բենզին: Ի դեպ, հայաստանյան այս ընկերությունը չի ներկրել բենզին Ադրբեջանից, այլ գնել է վառելիքի մեծածախ վերավաճառքով զբաղվող թրեյդինգային ընկերությունից, որի անունը չեն հրապարակում:

«Մեգա Թրեյդի» տնօրենի փոխանցմամբ՝ առաջին խմբաքանակի վաճառքից հետո պարզ կլինի՝ արդյոք հետագայում ևս ադրբեջանական վառելիք կգնե՞ն, թե՞ ոչ:

Ադրբեջանական բենզին գնած երկրորդ ընկերության անունը դեռ հայտնի չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.
    Ո՞նց է հոտը հայ արյան
    Այդ վաճառքից շահած փողի:
    Պ.
    Վաճառքից հետո պարզ կլինի

    Հ. Թումանյան.
    Երազումըս մի մաքի
    Մոտըս եկավ հարցմունքի.
    ― Աստված պահի քո որդին,
    Ո՞նց էր համը իմ ձագի…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031