Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիկություն էր, Նիկոլի արածն է սաղ, երկիրը քանդելով՝ գնում է. քաղաքացիների արձագանքը՝ Մայր Աթոռի գրոհին

Դեկտեմբեր 19,2025 21:12

Aravot.am-ը այսօր լսել ու առանձնացրել է  քաղաքացիների կարծիքները երեկ Մայր Աթոռի ու Վեհափառ հայրապետի դեմ իշխանության հերթական գրոհի մասին:

Հիշեցնենք, որ իշխանական օրակարգին միացած ու Վեհափառ հայրապետի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները իշխանական լրատվամիջոցով տարածած իրենց հայտարարությամբ ՀՀ քաղաքացիներին կոչ էին արել Մայր Աթոռում դեկտեմբերի 18-ին նախատեսված իրենց հավաքին միանալ ու իրենց հետ պահանջել Վեհափառի հրաժարականը:

-Կապիկություն էր, ամոթ էլ է էլի: Իշխանության հորդորով էին գնացել, բա ինչ: Նիկոլն է արել սաղ,- այսպես արձագանքեց մեզ հետ զրույցում քաղաքացիներից մեկը Մայր Աթոռի երեկվա գրոհին:

Մեկ այլ քաղաքացի նկատեց, որ ոչ մի ժամանակ ոչ մի իշխանություն եկեղեցուն դեմ դուրս չի եկել. «Կրոնափոխություն է ուզում անի, ինչ է ուզում անի: Չլսված բան է, որ քաղաքականությամբ զբաղվող իշխանությունը դեմ դուրս գա եկեղեցուն»:

Քաղաքացիների արձագանքը մեր տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031