Լրահոս
Օրվա լրահոսը

Օդի որակի հարցում Երևանն ամենախոցելին է, Թբիլիսին՝ միջին, Բաքուն՝ ամենաբարենպաստ բնական պայմաններովը. Լևոն Ազիզյան

Դեկտեմբեր 19,2025 22:55

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է.

Օդի որակը և ֆիզաշխարհագրական գործոնները Երևան, Թբիլիսի, Բաքու, այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Քաղաքների օդի որակի վրա մեծ ազդեցություն ունեն ոչ միայն մարդածին գործոնները, այլև ֆիզաշխարհագրական պայմանները՝ ռելիեֆը, օդափոխությունը, գերիշխող քամիները, ծովի կամ հովտի ազդեցությունը։

Ֆիզաշխարհագրական գործոնների տեսանկյունից Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքներից՝

Բաքու, լավագույն բնական օդափոխություն

– Կասպից ծովի անմիջական ազդեցություն։

– Մշտական ուժեղ քամիներ (խազրի, գիլավար)։

– Բաց և հարթ ռելիեֆ։

Թբիլիսի, միջին պայմաններ

– Գտնվում է Կուր գետի հովտում որը գործում է որպես բնական օդային միջանցք։

– Գետի ուղղությամբ ձևավորվում են տեղային քամիներ, որոնք նպաստում են օդի մասնակի փոխանակմանը և տեղափոխմանը։

– Լեռներով մասամբ շրջապատված։

Երևան, օդի աղտոտման կուտակման բարձր ռիսկ

– Փակ Արարատյան գոգավորություն։

– Թույլ քամիներ։

– Աշնան վերջ և ձմռան սկիզբ հաճախակի ջերմային ինվերսիաներ։

Եզրակացություն

Ֆիզաշխարհագրական տեսանկյունից Երևանն ամենախոցելին է, Թբիլիսին՝ միջին, իսկ Բաքուն ունի ամենաբարենպաստ բնական պայմաններն օդի ինքնամաքրման համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031