Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա ՀՀ ԱԱԾ-ն չի կարող ՊԱԿ-ի գործակալական ցանցի մասին որևէ բան հաստատել կամ հերքել։ Դա կարող է անել միայն խորհրդային ՊԱԿ-ի իրավահաջորդ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը. Կարեն Վրթանեսյան

Դեկտեմբեր 19,2025 23:23

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«ՓԱՍՏ. Սովետական Միության փլուզումից առաջ ՀԽՍՀ ՊԱԿ-ի (նույն ինքը КГБ-ի) բոլոր արխիվները Երևանից տեղափոխում են Մոսկվա։

Ըստ այդմ այսօրվա ՀՀ ԱԱԾ-ն չի կարող ՊԱԿ-ի գործակալական ցանցի մասին որևէ բան հաստատել կամ հերքել։

Դա կարող է անել միայն խորհրդային ՊԱԿ-ի իրավահաջորդ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (նույն ինքը ФСБ-ն)։

* * *

Նիկոլականների այսօրվա տեղեկատվական դիվերսիան ապացուցում է միայն մեկ բան. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն վաղուց արդեն գոյություն չունի, իսկ այդ անվան տակ գործող կառույցը Նիկոլի ձեռքում վերածվել է բութ գործիքի՝ քաղաքական ոստիկանության։

* * *

Իսկ այ կարկառուն նիկոլական Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ ինֆորմատոր լինելու փաստը, եթե ճիշտ եմ հիշում, այդպես էլ չի հերքվել…

* * *

Հ.Գ. Ուշադրություն դարձրեք նաև գրառմանս կից նկարին. ՀԽՍՀ ՊԱԿ-ի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկված կրծքանշանը ռուսերենով է։ Ինչպես և ՊԱԿ-ի ամբողջ գրագրությունն էր ռուսերենով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031