Լրահոս
Օրվա լրահոսը

Քահանայի իրավունքը խախտվել է

Դեկտեմբեր 19,2025 23:40 Share

Առաջին ատյանի դատարանը խախտել է  Արագածոտնի թեմի քահանա Տեր Զորայր Կարապետյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը՝ բավարարելով քննիչի միջնորդությունը բնակարանում խուզարկության կատարելու բավարար տվյալների բացակայության պայմաններում:

Նման որոշում է կայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝  դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ։

«Այսինքն, Վերաքննիչ դատարանն արձանագրել է Տեր Զորայրի բնակարանում խուզարկություն կատարելու փաստական հիմքի բացակայություն և որ դրա առկայության մասով Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները հիմնավոր չեն», -իր ՖԲ էջում գրել է փաստաբան Արմինե Ֆանյանը:

Հիշեցնենք, որ կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ) հայտարարությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 15-ին վաղ առավոտից Արագածոտնի թեմի հոգևորականների տներում խուզարկություններ են իրականացվել, ինչից հետո բերման են ենթարկել թեմի քահանաներին։

Հոգեւորականների տներում խուզարկություններ իրականացնելու որոշումները բողոքարկվել էին Վերաքննիչ քրեական դատարան: Դատավորները մյուս բողոքներով եւս փաստել են՝ խախտվել է անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031