Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Ժնևում ներկայացրել է փախստականների աջակցության իր փորձն ու ձեռքբերումները

Դեկտեմբեր 19,2025 23:59

2025 թվականի դեկտեմբերի 15-ից 17-ը ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ժնևում անցկացված Փախստականների համաշխարհային ֆորումի առաջընթացի գնահատմանը նվիրված համաժողովին:

Ֆորումի շրջանակներում Հայաստանը որպես բանախոս է մասնակցել է երեք բարձրաստիճան պանելներում: Երկրների կողմից փախստականների հոսքերի արդյունավետ արձագանքմանը նվիրված քննարկմանը ՄԻՀՀ վարչության պետն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը՝ շեշտադրելով արդյունավետ համակարգումը, օրենսդրական կարևոր նախաձեռնությունները, տեղում իրավիճակի գնահատման մեխանիզմների օգտագործումն՝ ընդգծելով ճգնաժամի առաջին հումանիտար փուլից դեպի հումանիտար-զարգացում-խաղաղություն սահուն անցման անհրաժեշտությունը, ինչը կպահանջի դոնոր երկրների հետագա ներգրավվածություն:

Ապաստանի համակարգերի ամրապնդմանը նվիրված քննարկմանը Հայաստանը ներկայացրել է այդ ոլորտում գրանցված ձեռքբերումները, առաջընթացն ու առկա մարտահրավերները: Անդրադարձել է ՀՀ կողմից ներդրված Ապաստան հայցողների գործերի կառավարման թվային համակարգին և քաղաքացիություն չունեցող անձանց թվի էական կրճատմանը:

Ֆորումի շրջանակներում հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է հարակից միջոցառում «Փախստականների վերաբերյալ գլոբալ համաձայնագրի իրականացումը Հայաստանում» խորագրով՝ նվիրված ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին:

Ներկայացվել և քննարկվել են ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը փախստականների խնդիրները հասցեագրելու ուղղությամբ, այդ թվում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ մշակված «Փախստականների և ընդունող համայնքների համար ներառական կենսապահովման ազգային շրջանակ» փաստաթղթին, որը նախանշում է առաջիկա երեք տարիներին ՀՀ կառավարության առաջնահերթությունները:

Քննարկմանը որպես բանախոսներ մասնակցել են ՀՀ ԱԳՆ ՄԻՀՀ վարչության պետ Կարինե Սուջայանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Կովկասի տարածաշրջանային տնտեսական ներառման քաղաքականության ղեկավար Մարիամ Կոբալիան, ՄԱԿ ՓԳՀ Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի զարգացման հարցերով մասնագետ Սյուզան Քլինքը, քաղաքացիական հասարակության անդամներ: Վերջիններս ներկայացրել են իրենց տեսակետները և իրենց կողմից կատարված քայլերը՝ աջակցելու ՀՀ կառավարությանը խնդիրը հասցեագրելու ուղղությամբ:

Հայկական պատվիրակությունը որպես բանախոս մասնակցել է նաև Կրթության բազմամյա ֆինանսավորման բարձրաստիճան պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է ՀՀ փորձը:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունն ունեցել է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տնօրեն Ֆիլիպե Լեկլերկի հետ և քննարկել համագործակցության հետագա հեռանկարները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031