Սանկտ-Պետերբուրգում մեկնարկած գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կարճ ծրագրով հանդես եկան կին մենասահորդները։ Ուժեղագույնների խմբում ընդգրկված վերջին երկու տարիների ՌԴ չեմպիոն, մեր հայրենակից Ադելիա Պետրոսյանը վաստակեց 86,52 միավոր ու վստահորեն գլխավորեց 12 մասնակիցներից կազմված մրցաշարային աղյուսակը։
Կանայք կամավոր ծրագրով երկրի չեմպիոնին կորոշեն դեկտեմբերի 20-ին։
Տղամարդկանց մենասահքում կարճ ծրագրից հետո 103,77 միավորով առաջատարի դերն ստանձնել է Պյոտր Գումեննիկը, որը հատուկ այս առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու նպատակով երկշաբաթյան ուսումնամարզական հավաք է անցել ԱՄՆ-ում՝ տեխնիկան հղկելով լեգենդար մարզիչ Ռաֆայել Հարությունյանի մոտ։
Առաջնությանը մասնակցում է նաեւ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ներկայացուցիչ Արթուր Դանիելյանը, որը 89,13 միավորով առաջին օրվանից հետո հանգրվանել է 7-րդ հորիզոնականում։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































