Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Եկեղեցու շուրջ, կարծես թե ազգի դավանափոխության փորձ է․ «Հայացք Երեւանից»

Դեկտեմբեր 21,2025 10:00

Հին աշխարհի պատմությունը վկայում է, որ Հայոց եկեղեցին հիմնվել է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի զույգ առաքյալների՝ Ս. Թադեոսի եւ Ս. Բարդուղիմեոսի քարոզչության արդյունքում, որոնք էլ ձեռնադրել են առաջին հայ եպիսկոպոսներին: Ինչ վերաբերում է հայկական եկեղեցիներում պետական օրհներգը հնչեցնելու առաջարկին, ապա դա կարող է այլ երկրների պարագայում խնդրահարույց լինել: Դժվար է պատկերացնել Պոլսի հայոց եկեղեցիներում ՀՀ պետական օրհներգի կատարման կամ մեր Եռագույնի տեղադրման հնարավորությունը: Էլ ավելի աներեւակայելի է նման միջոցառումներն արտերկրի հայոց եկեղեցիներում՝ տվյալ երկրների պետական խորհրդանիշների ուղեկցությամբ իրականացնելը:

Պարզ է, որ ՀՀ եկեղեցիներում պետական օրհներգը հնչեցնելու դեպքում նույնը պիտի անեն նաեւ այլ երկրներում, որտեղ հայկական եկեղեցիներ կան՝ ԱՄՆ-ում կկատարվի Միացյալ նահանգների պետական օրհներգը, Ֆրանսիայում՝ իրենցը, Սիրիայում՝ իրենցը եւ այդպես շարունակ: ՀԱՍԵ-ն դրանով կդադարի լինել ազգային ինքնության գործոն, իսկ առաջին դաժանագույն հարվածը կհասցվի հայկական սփյուռքին, որը ժամանակի ընթացքում կարող է ուծացվել կամ փոխել դավանանքը: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Եկեղեցու շուրջ, կարծես թե, ազգի դավանափոխության փորձ է, որին Փաշինյանը ջանում է լծել նաեւ իր կողմն անցած հոգեւորականներին:

Պատահական չեն նրա պատմույթները, որոնց անդրադարձանք, ինչպես նաեւ այն թեզերը, թե կաթողիկոսին պետք է ընտրի ժողովուրդը, իսկ մինչ այդ կաթողիկոսի տեղապահը պետք է լինի ամուսնացյալ քահանա: Սա մոլագարության հասնող մտասեւեռում է:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031