Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպե՞ս է վարձահատույց լինում վարչակարգի պարագլխին՝ օպերային թատրոնում իր պաշտոնում մնալու, կամայական պահվածքի վրա աչք փակելու դիմաց․ Գառնիկ Դանիելյան

Դեկտեմբեր 21,2025 21:44

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Դեկտեմբերի 18-ին խուլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը ոչ ավել, ոչ պակաս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է:

Վերջինիս հանդարտեցնելու փորձ անելու ժամանակ է սրտի կաթված ստացել Տեր Վրթանես Բաղալյանը:

Նկատելով սույն անձի պահվածքը՝ տեղում հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ոստիկանապետ Ղազարյանին (երևում է կից տեսանյութում):

Հետաքրքիր է, ի՞նչ գործ ունի մշակութային հաստատության ղեկավարը Մայր Աթոռի մուտքի խոյակի վրա՝ գրոհելու ցուցում տալիս:

Այսպե՞ս է վարձահատույց լինում վարչակարգի պարագլխին՝ օպերային թատրոնում իր պաշտոնում մնալու, կամայական պահվածքի վրա աչք փակելու դիմաց: Նշեմ, որ մամուլում շրջանառվում են տեղեկություններ վերջինիս անպարկեշտ պահվածքի մասին:

Առանձին կանդրադառնամ նաև այն համայնքապետերին, որոնք մասնակիցն էին դարձել այս խուլիգանությանն ու աչքի ընկան սեփական հայրենակիցներին հայհոյելով, լկտի արտահայտություններ անելով:

Բոլորը, ովքեր մասնակիցն են դարձել այս խուլիգանությանը, բացահայտվելու և վաղ թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու: Վախեցե՛ք Աստծո դատաստանից:

Չի՛ ներվելու մեր Սուրբ եկեղեցին անարգելու և պղծելու փորձ անող որևէ մեկը. լինի իշխանության ներկայացուցիչ, տիրադավ եպիսկոպոս, թե հանուն պաշտոնի ամեն սրբություն ուրացող որևէ անձնավորություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031